Սփյուռքի նախարարի ու իր տեղակալների կարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր armlur.am-ը կներկայացնի, թե ինչ ունեցվածք և կարողություն ունեն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեղակալները:

Նախ կներկայացնենք նաև Հրանուշ Հակոբյանի դրամական միջոցները: Ըստ հայտարարագրի` նա ունի 26,881 դոլար,  21,827 եվրո և 26,736 հազար դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և տրված փոխառություններից ստացված տոկոսներից վաստակել է 2 մլն 185 հազար դրամ:

Նրա տեղակալ Արմեն Հայրապետյանն ունի 6 բնակարան, 2 անհատական բնակելի տուն և  երկու ավտոտնակ: Նա ունի նաև երեք մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` MERCEDES-BENZ S 500, NISSAN TEANA 2.0 և TOYOTA RAV4 մակնիշների:

Ա. Հայրապետյանի դրամական միջոցները կազմում են 85 մլն դրամ և 900 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 2 մլն 388 հազար դրամ:

Հրանուշ Հակոբյանի մյուս տեղակալը` Սերժիկ Սրապիոնյանն ունի անհատական բնակելի  տուն և մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` TOYOTA CAMRY 2.0 մակնիշի:  Նա ունի ընդամենը 350 հազար դրամ:  Իսկ մեկ տարվա ընթացքում միայն աշխատանքի վարձատրություններից 2 մլն դրամից ավել եկամուտ է ունեցել:




Լրահոս