
Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղադրված է “”Քվեն ուժ է”” հասարակական շարժման կարմիր վրանը: Վրանում շարժման իջևանցի մասնակիցներ Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն էին, որոնք ասացին, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հանդիսանամ են հասարակական շարժման ներկայացացիչներ: Նրանք գրառում են շարժմանը միացողների անուն-ազգանանունները, վերջիններս ստորագրամ են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում: Հասարակական շարժման կարմիր վրանը Իջևանում տեղադրված է մարտի 16-ից. անցած 8 օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջևանցի: Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն ասացին, որ շատերն են մոտենում և հայտարարում` ընտրությունների միջոցով Հայաստանում ոչինչ չի փոխվի, ոմանք էլ ասում են, թե սպասում են ընտրակաշառքի: Իջևանում շրջանառվող խոսակցաթյանների համաձայն` մայիսի 8-ի խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքը լինելու է 10 հազար դրամ: