
Այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ” -ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: