Վարչապետն աշխատանքից հեռացրել է իր կողմից նշանակված կադրին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վարչապետն աշխատանքից հեռացրել է մեկ ամիս առաջ իր կողմից նշանակված կադրին՝ կառավարության գործերի կառավարիչ Սարգիս Բաղինյանին:

Նա համարվում էր Տիգրան Սարգսյանի անցանկալի կադրերից, նախկինում քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենն էր եւ ատկատների թեմաների սրման հետեւանքով էր պաշտոնանկ եղել: Հովիկ Աբրահամյանն էլ, նախկին վարչապետի «ինադու», Բաղինյանին գործի էր ընդունել:

Կառավարությունից չմանրամասնեցին պատճառը, միայն ասացին. «Իր դիմումի համաձայն է ազատվել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս