Այսպես կռացած ապրելը բավականին մեծ դիսկոմֆորտ է պատճառում․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Ես պացիֆիստ չեմ, այսինքն՝ չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ պետք չէ կռվել: Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես՝ կամ հարձակվողը քեզ կսպանի, կամ դու իրեն: Բայց ինձ թվում է՝ երբ պատերազմը դեռ սաղմնային, այսպես ասած, «լատենտ» փուլում է, այն հնարավոր է կանխել: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի քաղաքական գործիչները, մտավորականները լինեն վերին աստիճանի խոհեմ, իմաստուն, հանդուրժող՝ անվստահության, փոխադարձ վիրավորվածության, ատելության ձնագունդը չմեծացնելու համար:

Ադրբեջանը օրը մեջ սպառնում է պատերազմի վերսկսմամբ: Բայց արդյոք դա Ադրբեջա՞նն է: Արդյոք Ռուսաստա՞նը Ալիևի շուրթերով չի սպառնում մեզ՝ տեսեք, եթե ձեզ լավ չպահեք, մենք Ադրբեջանին ձեր վրա քսի կտանք: Եվ մեր զգուշավոր իշխանավորները և քաղաքական ուժերը «իրենց լավ են պահում»: Վստահ չեմ, սակայն, որ այդպես մենք կխուսափենք պատերազմից:

Իսկ գուցե արժե այդքան վիզ չծռել ռուսների առաջ և փորձել լինել ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու սեփական երկրի ու նրա անվտանգության համար: Իհարկե, դրան կարող են «պատժամիջոցներ» հետևել, այդ թվում ՝ «Ադրբեջանի ձեռքով» սկսած պատերազմով: Չգիտեմ, գուցե ասածս արկածախնդրություն թվա, բայց գուցե արժե մեր ուժերի չափով այդ կռիվը տալ, իսկ հետո փորձել ինքնուրույն կարգավորել խնդիրները հարևանների հետ:
Թե չէ՝ այսպես կռացած ապրելը բավականին մեծ դիսկոմֆորտ է պատճառում»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս