ՕԵԿ հանրահավաքը կարելի է համարել տապալված. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հրավիրված ՕԵԿ հանրահավաքը, ըստ էության, կարելի է համարել տապալված: Այն ցույց տվեց, որ Արթուր Բաղդասարյանը և նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը չունեն հանրային վստահություն, և միայն էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը բավարար չէ նման վստահություն ստանալու համար: ՕԵԿ նախագահը որևէ քննադատական խոսք չի ասել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Ավելին հանրահավաքի հարթակից հայտարարել է, որ Ս. Սարգսյանն իր մտերիմն է, ով իրեն առաջարկում էր կոալիցիայից դուրս գալու պարագայում անգամ շարունակել մնալ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, բայց ինքը դրսևորելով սկզբունքայնություն հրաժարվել է:

Արթուր Բաղդասարյանը փորձում էր իրեն ներկայացնել որպես մի քաղաքական գործիչ, ով պատրաստվում է իշխանության համար պայքարել 2018թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանն այլևս չի առաջադրվի նախագահի թեկնածու: Հասարակությունը փոփոխությունների է ձգտում հենց հիմա, և այն քաղաքական գործիչը, ով առաջարկում է սպասել ևս երեքուկես տարի, ակնհայտորեն չի կարող ակնկալել, որ կարող է ունենալ այդ հասարակության աջակցությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս