
Նոր պոռնոսկանդալ` Հայաստանում: Թեժ քննարկման առիթ է տվել armgirls.am կայքը: Ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը երեկվանից ուսումնասիրում է կայքը: Այն, նախնական տպավորությամբ, պոռնկագրական է. շուրջ երեք տասնյակ կանայք առաջարկում են սեքս-ծառայություններ` 1 կամ 2 ժամվա համար 25.000-50.000 դրամի սահմաններում: “Գիշերակացի” արժեքը հասնում է մինչեւ 150.000 դրամի: