ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կոչ է արել հրաժարվել անձնական տվյալները չպաշտպանող ծառայություններից: Այդ մասին նա ասել է The Guarian-ին վերջերս տրված հարցազրույցում:
Հատկապես բացասաբար է նա բնութագրել է Dropbox-ը: Սնոուդենը նշել է, որ ծառայությունը շատ հարմար է, սակայն այնտեղ տվյալներ պահելն անվտանգ չէ: Նրա խոսքով, տեխնոլոգիաները չպետք է օգտատերերի փաստաթղթերը վերլուծելու հնարավորություն ունենան, այլ պետք է միայն պահպանեն դրանք: Նա հիշեցրել է՝ ԱՄՆ կառավարության հետ այդ ծառայության սերտ կապերի մասին:
Սկանդալային հրապարակումից հետո Dropbox-ը հանդես է եկել Սնոուդենի խոսքերի հերքումով՝ հայտարարելով, որ օգտատերերի անվտանգությունն իրենց գլխավոր խնդիրն է, և որ իրենք պայքարում են համապատասխան օրենսդրական փոփոխությունների համար:
Նախկին գործակալը քննադատել է նաև այլ ծառայությունները. «Ես չեմ օգտվում Google-ից և Skype-ից: Իհարկե, դրանք հրաշալի գործիքներ են, սակայն ի զորու չեն գաղտնի պահել տվյալները: Դրանց չարժե վստահել», – ասել է նա: