
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հուլիսի 21-ին, Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։