
Դունգան դարձյալ կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը: Reuters գործակալության տեղեկությունների համաձայն` նա Բրազիլիայի հավաքականը գլխավորելու հավակնորդների ցուցակում թիվ մեկն է: Նա արդեն բանակցում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ:
Նշենք, որ 50-ամյա մասնագետին ազատել են աշխատանքից աշխարհի 2010 թվականի առաջնության քառորդ եզրափակչում Հոլանդիայի հավաքականից կրած պարտությունից հետո: