Սամվել Ալեքսանյանը լրագրողներին առաջարկել է գրազ գալ, որ որեվէ մեկը իր դեմ չի առաջադրվի. ՀԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմել են, թե ինչպես է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրենց առաջարկել է գրազ գալ, որ որևէ մեկը “իր դեմ” չի առաջադրվի Երևանի թիվ 7 ընտրատարածքում: “Լրագրողներից որևէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը` համարելով, որ տանուլ կտա: Ինքը` Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետև երեկ նույն ընտրատարածքում “առաջադրվել է տվել” Սալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից, անկուսակցական ոմն Վարդան Վարդանյանի”, – գրում է ՀԺ-ն: Հիշեցնենք, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ գրանցված թեկնածուների թիվը լինի առնվազն երկուսը: Այսօր առաջադրումների ժամկետները սպառվում են:




Լրահոս