Օրերս որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Երևան քաղաքի ակումբներից մեկում աղջկա են ծեծել: Մարտի 21-ին, ժամը 19.55-ին, 24-ամյա Սոսե Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում տվել, որ ս/թ մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Կորյունի փողոցում գտնվող ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնության ժամանակ քաշել են իր թևերից ու մազերից և դուրս հանել ակումբից` պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Պարզաբանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ