Նախօրեին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Վահրամ Ալեքսանյանին այցելության եկած քաղաքացին հանձնուք էր տարել իր հետ:
Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, թխվածքաբլիթներից մեկի մեջ եղել է բուպրենորֆին տեսակի թմրամիջոց:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հայտնաբերվածն առգրավվել և ուղղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Armlur.am-ը տեղեկացավ, որ 10 տարվա ազատազրկման դատապարտված Վ.Ալեքսանյանը պատիժը կրում է արդեն 5 տարի: Իսկ իրեն այցելության եկած քաղաքացի Ն.Մ.-ն տաքսու վարորդ է, ում հետ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալը մտերմություն է արել:
Կա վարկած, որ վերոնշյալ քաղաքացին նախկինում ևս դատապարտյալին թմրամիջոց տալու փորձ է արել: