Կախարդանքների եվ հրաշագործությունների մասին ֆիլմերը օգտակար են երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ հրաշագործների ու կախարդանքների մասին ֆիմերը զարգացնում են երեխանների երևակայությունը, ստեղծագործական կարողությունները և ընդլայնում նրանց մտածողությունը: Հետազոտությանը մասնակցել են 52 դպրոցականներ, որոնց բաժանել են երկու խմբի: Խմբերից մեկը դիտել է “Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը” ֆիլմի այն կադրերը, որտեղ հարոսները օգտագործում են կախարդանքներ: Երկրորդ խմբին ցուցադրել են նույն ֆիլմը, բայց առանց որևէ կախարդական տեսարանների: Այնուհետև երեխաներին հանձնել են ստեղծագործական կարողությունները ստուգող թեստ: Պարզվել է, որ կախարդանքներ դիտած երեխաները ավելի կրեատիվ են լուծել թեստը:




Լրահոս