Գերմանիայի արևելքում՝ Դրեզդեն քաղաքի մոտոկայքում միմյանց են բախվել լեհական և ուկրաինական ավտոբուսներ:
Տեղի իրավապահ մարմինները հաղորդել են 9 զոհվածների և 40 տուժածների մասին: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 19-ի գիշերը:
Ինչպես տեղեկացրել են Բեռլինում Լեհաստանի դեսպանատանը, լեհական ավտոբուսը ուկրաինականին բախվելուց հետո այն ջարդել է բաժանարար պարիսպը և հայտնվել հանդիպակած ճանապարհին, որտեղ բախվել է միկրոավտոբուսին: Զոհվածների ինքնությունը պարզվում է: Նախնական տվյալների համաձայն, զոհերի մեծ մասը լեհական ավտոբուսի ուղևորներ են: