“Ժողովրդավարական ուղի” կուսակցության վարչության որոշմամբ ԺՈՒԿ նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է մասնակցելու ս/թ մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին՝ թիվ 3 ընտրատարածքում, որպես պատգամավորության թեկնածու: Այսօր՝ մարտի 22-ին, առավոտյան ժամը 11.10-ին, Մանուել Մանուկի Գասպարյանի առաջադրման փաստաթղթերը հանձնվել է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ գրանցման: Այս մասին հայտնում է կուսակցության մամլո ծառայությունը։
ԺՈՒԿ-Ը ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ