Լեհաստանի կառավարությունը հաստատել է զարգացող երկրներին աջակցության ծրագիրը, որտեղ հատուկ ուշադրության են արժանացել նախկին ԽՍՀՄ երկրները, այդ թվում` Հայաստանը: Օգնության տրամադրման ծրագրում Հայաստանից բացի ընդգրկված են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Վերը նշված բոլոր երկրներին լեհական կառավարությունը մտադիր է ֆինանսական հատկացումներ տրամադրել՝ “ժողովորդավարության և մարդու իրավունքների հարգմանն ուղղված գործողությունների կատարման համար”: Բացի ԱՊՀ երկրներից, ֆինանսական օգնություն կտրամադրվի նաև Բուրունդիին, Եթովպիային, Քենիային, Ռուանդային, Սոմալիին, Հարավային Սուդանին, Տանզանիային, Ուգանդային, Աֆղանստանին, Պաղեստինին, Թունիսին և Լիբիային:
Լեհաստանը Հայաստանն ընդգրկել է զարգացող երկրների աջակցության ծրագրում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ