Վրաստանի խորհրդարանի պատգամավորները միաձայն քվեարկել են հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված Եվրամիության հետ պայմանագրի վավերացման օգտին: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 123 պատգամավոր: Խորհրդարանի նիստին բացի պատգամավորներից և նախագահից ներկա են եղել նաև արտասահմանյան հյուրեր, այդ թվում նաև՝ ԵՄ հարևանության քաղաքականության ընդլայնման գործերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն:
Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները՝ միասնական ազգային շարժման պատգամավորները, ևս կողմ էին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Սակայն նրանք խորհրդարանի դահլիճ էին եկել պաստառներով, որոնց վրա վրացերեն և անգլերեն գրված էր. «Եվրամիություն՝ առանց քաղաքական բանտարկյալների», – տեղեկացնում է BBC-ին: