Քրիստոնյաները փախչում են Մոսուլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի Մոսուլ քաղաքից հազարավոր քրիստոնյաներ ստիպված են փախչել հարևան քրդական տարածք՝ Իրաքի հյուսիսում գտնվող այդ քաղաքը գրաված իսլամական գրոհայիններից փրկվելու համար:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման ջիհադականները վերջնագիր են ներկայացրել, ըստ որի բոլոր քրիստոնյաները կամ պետք է իսլամ ընդունեն, կամ հատուկ հարկ վճարեն, կամ էլ լքեն քաղաքը:

Ուրբաթ օրվա ընթացքում մզկիթներում դրված բարձրախոսներով հայտարարվել է, որ քրիստոնյաները պետք է հեռանան քաղաքից մինչև շաբաթ օրվա կեսօրը, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս