
Ուկրաինական անջատվողականները մալայզիական օդանավի կործանման վայրում Ռուսաստանի օգնությամբ փորձում են վերացնել միջազգային հանցագործության ապացույցները, հայտարարել է Ուկրաինայի կառավարությունը:
«Կառավարության տեղեկություններով, անջատվողականները 38 դիակ են տեղափոխել Դոնեցկի դիահերձարան, որտեղ ռուսական արտահայտված առոգանությամբ մասնագետները հայտարարել են, որ իրենք ինքնուրույն կկատարեն դիահերձումը», – ասվում է նախարարների կաբինետի հայտարարությունում:
Ուկրաինայի կառավարությունը ենթադրում է, որ անջատվողականները խոշոր տրանսպորտային միջոց են փնտրում՝ ինքնաթիռի բեկորները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար, հայտնում է BBC-ին:
Ավելի վաղ ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ նրանց թույլ չեն տվել մոտենալ ինքնաթիռի վթարի վայրին: