Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով`Արման Գրիգորյան:
Հիշեցնենք որ Արման Գրիգորյանի հոգևոր գործունեությունը կասեցվել էր դեռևս 2013-ի ավարտին` իր անվան շուրջ ծագած սկանդալի արդյունքում:
Արման Գրիգորյանին մեղադրում էին միասեռական լինելու հանգամանքը թաքցնելով հանդերձ՝ քահանայագործություն իրականացնելու մեջ: Նա մերժում էր այդ ամենը: