ՀԱԿ նախկին անդամ, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, մարտի մեկի դեպքերից հետո անազատության մեջ հայտնված, ապա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը փոխել է մտադրությունը: Նա թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու փոխերեն կառաջադրվի Դավթաշեն վարչական շրջանն ու Արաբկիրի մի մասն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում: Մեկ ժամվա ընթացքում նա փաստաթղթերը կներկայացնի ԸԸՀ: “Հաշվի առնելով այն, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են երկու կանայք, և նկատի ունենալով, որ հիմա կանանց մեկամսյակ է` ես զիջում եմ և չեմ պայքրի կանանց հետ”, -ասաց Սիրունյանը: Թիվ 5-ում փաստորեն Սիրունյանը Դավթաշեն վարչական շրջանի հանրապետական ղեկավար Արթուր Գևորգյանի ու Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Սիրունյանը փոխում է ընտրատարածքը հանուն կանանց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ