Կես միլիոն՝ Քլինթոն ամուսինների հետ ճաշելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինացի գործարարներից մեկը 500 հազար դոլար է վճարել՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և իր տիկնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ճաշելու համար: Այս մասին տեղեկացնում է New York Post թերթը:

Բարեգործական ինտերնետ-աճուրդը, որին խաղարկվել է ճաշը, անցկացրել է ամերիկյան Charitybuzz կազմակերպությունը, որը մասնագիտացած է հայտնի անձնավորությունների հետ հանդիպումների անցկացման մեջ:

Ստացված միջոցներն ուղղվելու են Քլինթոնների բարեգործական հիմնադրամին, որի գործունեության հիմնական ուղղություններից են պայքարն աղքատության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ, ինպես նաև տարերայինն աղետների հետևանքների վերացումը:

Ճաշի հրավերը երկու անձի համար է: Գործարարը հետաքրքրվել է՝ կարող է արդյոք կնոջ հետ միասին երկու երեխաներին էլ վերցնել: Քլինթոններն էլ, իբր, պատասխանել են, որ այդ դեպքում ճաշը նրանց վրա մեկ միլիոն դոլար կնստի: Չինացի ամուսինները մտածել են և որոշել երեխաներին տանը թողնել:




Լրահոս