Pepsi-ն՝ ընդդեմ պատմական արժեքների (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ զորավարի պատիվն ու փառքն անարգելու ավելի անպատկառ ձև դժվար թե գտնվեր: Pepsi ընկերությունն ուղիղ Վարդան Մամիկոնյանի արձանի տակ է խցկել այս այլակերպ կրպակն՝ անցորդներին առաջարկելով մեկ շիշ ըմպելիքով ներկայանալու դեպքում անվճար օգտվել ինչ-որ ատրակցիոն խաղերից:

Արձանին հարակից հրապարակն ընդարձակ է, օրվա գրեթե բոլոր ժամերին մարդաշատ, հեռվից տեսանելի ու հաստատ այնպես չէ, որ առաջինը Pepsi ընկերությունն է հայտնագործել, որ այտեղ նույնպես կարելի է բիզնես ծավալել: Պարզապես մյուսները նման անբարո իրավունք իրենց չեն վերապահել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանը նշեց, թե Pepsi ընկերությանը կարճ ժամանակով են այդպիսի արտոնություն տվել և հավաստիացրեց, թե օգոստոսի 30-ից հետո այն այլև չի լինի:

Գևորգյանը մանրամասնեց, թե հենց ընկերությունն է նման առաջարկով իրենց դիմել և քաղաքապետարանը համաձայնվել է միայն այն պատճառով, որ այդտեղ ամն ինչ անճար է արվում: Պարզվում է՝ Pepsi  ընկերությունը նույնիսկ ցանկացել է այդ տաղավարը տեղադրել  Օպերայի շենքին հարող տարածքում, սակայն արդեն այս հարցում քաղաքապետարանը նրանց մերժել է:

harcum1

harcum2

harcum3

harcum4

harcum5

 




Լրահոս