«Ոչ թալանին» նախաձեռնությունը մոմերով երթ է կազմակերպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» թիմը հայտարարություն է տարածել.

Հարգելի Հայրենակիցներ,

Օգոստոսի 1-ին ժամը 19:00-ին հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է մոմերով երթը: Մեզ հետ բերում ենք մոմեր, որոնցով լուսավորելու ենք խավարը…

Հարգելի հայրենակիցներ, երթի ընթացքում կոչ ենք անում անջատել Ձեր տան էլեկտրաէներգիան:

Երթի նպատակն է՝

1.Բարձրացնել մեր բողոքի ձայնը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ և ցույց տալ մեր միասնականությունը:

2.Պահանջել կառավարությունից անհապաղ ստեղծել անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար:

3.Անփոփոխ թողնել էլեկտրաէներգիայի սակագինը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:




Լրահոս