«Կոպենհագենի» ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիական «Կոպենհագեն» ֆուտբոլային ակումբի ղեկավարները դիմել են ՈւԵՖԱ-ին՝ ուկրաինական «Դնեպրի» հետ Չեմպիոնների լիգայի ընտրական երրորդ փուլի Դնեպրոպետրովսկում կայանալիք հանդիպումը չեզոք տարածք տեղափոխելու խնդրանքով: Այդ մասին հաղորդվում է ակումբի պաշտոնակյան կայքում:

Դանիական ակումբը պնդում է հանդիպման տեղի փոփոխության անհրաժեշտությունը՝ Ուկրաինայում հասարակական-քաղաքական իրադրության պատճառով:

Դնեպրոպետրովսկի հանդիպումը նախատեսվում է անցկացնել հուլիսի 29-ին կամ 30-ին:




Լրահոս