30-սենյականոց ու նավահանգիստ ունեցող առանձնատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով երկրի ամենահարուստ մարդն է համարվում նաև հրաժարականից հետո, ձեռք է բերել նոր առանձնատուն: 75-ամյա Բեռլուսկոնին տունը գնել է իր ընկերոջից` սենատոր Մարչելո դել Ուտրիից, սակայն, թե որքան է վճարել չի հաղորդվում:Առանձնատունը գտնվում է հյուսիսային Լոմբարդիա մարզում` Կոմո լճի ափին: Այն ունի 30 սենյակ, թենիսի կորտ ու ներքին նավահանգիստ` դեպի լիճ ելքով:Ներկայում Բեռլուսկոնին ունի վեց առանձնատուն` Իտալիայում ու երկրից դուրս: Ըստ իտալական լրատվամիջոցների` 2011թ. Բեռլուսկոնիի եկամուտներն ավելացել են 17%-ով ու հասել 48.180 մլն եվրոյի:




Լրահոս