Երկու հարկադիր վայրէջք՝ ութ օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի 75-ամյա օդաչու Ֆրենկ Ֆյերրոյին կարելի է ճակատագրի սիրելին համարել: Անցած ութ օրերի ընթացքում նրան հաջողվել է մեկ շարժիչանի «Չելենջեր» ինքնաթիռով երկու անգամ հարկադիր վայրէջք կատարել Նյու Յորքի արագընթաց մայրուղու վրա, և երկու անգամն էլ՝ հաջող:

Անցած ուրբաթ՝ հուլիսի 18-ին, թռիչքի ժամանակ խափանվել է նրա ինքնաթիռի շարժիչը: Վայրէջքի ժամանակ օդաչուն չի տուժել և չի վնասել մայրուղում ընթացող մեքենաներից որևէ մեկին:

Բացի Ֆյերրոյից, ինքնաթիռում այլ մարդ չի եղել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: «Չելենջերը» տեղափոխվել է մոտակա Իստ-Մորիչես քաղաք վերանորոգման:




Լրահոս