armlur.am ին ՀԱԿ-ից հայտնում են, որ այսօր Հայ Ազգային կոնգրեսը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր համամասնական ցուցակը:Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը՝1. Լևոն Տեր-Պետրոսյան2. Ստեփան Դեմիրճյան3. Արամ Սարգսյան4. Արամ Մանուկյան5. Լևոն Զուրաբյանը:Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո: 2008թ. օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հռչակեց ընդդիմադիր կառույցի ստեղծման մասին: ՀԱԿ-ին մաս են կազմում 18 կուսակցություններ և քաղաքական ուժեր: Հայ ազգային կոնգրեսը մեծամասնական ընտրակարգով առաջադրել է Վլադիմիր Կարապետյանին (թիվ 2 ընտրատարածք), Արամ Մանուկյանին (թիվ 4), Վահագն Խաչատրյանին (թիվ 8), Լևոն Զուրաբյանին (թիվ 9), Ռազմիկ Պետրոսյանին (թիվ 14), Մկրտիչ Սափեյանին (թիվ 15), Սասուն Միքայելյանին (թիվ 25) և այլոց:
ՀԱԿ-ը նույնպես ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ