
Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության “Հայպետհիդրոմետ” ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշել է,որ հանրապետությունում սպասվում է միջինից բարձր բերք: “Գյուղատնտեսական մշակաբույսերի վրա ձմռան սեզոնը բարվոք է անդրադարձել, չնայած այս տարի գրանցված նորմայից բարձր ցրտին”,-ասել է նա: “Հայպետհիդրոմետ” ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն այսօր ներկայացրեց Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը գետերի հոսքի վրա: Ըստ նրա, գարնանային վարանումները կսկվեն ապրիլի երկրորդ տասնօրյակին: Մասնագետը, սակայն, հավելեց, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում սպասվում է նույնիսկ գետամերձ տարածքներում ջրածածկումներ: “Այս տարի ձնածածկույթը նորմայից շատ է եղել, այդ իսկ պատճառով էլ սպասվում է գետերի մերձակա տարածքներում ջրածածկումներ, մասնավորապես, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում”,-ասել է նա: