Ո՞րն է ձեր մանկության ամենասիրված խաղը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բակային խաղահրապարակները ժամանակի ընթացքում պատմության գիրկն են անցնում. ավտոտնակները, շենքերի արանքում վեր խոյացած շինություններն ու էլիտար շենքերը խաղահրապարակ հասկացությունը դուրս են մղում մեր կենցաղից:

Գիտության զարգացումն իր հերթին հանգեցնում է մի երևույթի, երբ երեխան խաղում է ոչ թե իր տարեկիցների, այլ համակարգչի կամ հեռախոսի հետ:

Այս իմաստով Armlur.am-ի նշված հարցին երկու ընդգծված ու էականորեն տարբեր պատասխաններ էին հնչում:

Խաղային տարիքում գտնվողները` այսինքն` դպրոցականները, գերազանցապես համակարգչային խաղերի մասին էին նշում: Միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները հաճույքով ու երանելի զգացումներով վերհիշում ու թվարկում էին իրենց պատանի ժամանակների բակային խաղերի անունները:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս