
armlur.am -տեղեկացնում, որ Մարդկային զարգացման միջազգային կենտրոն-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ վաղը ՀՀ գլխավոր դատախազությունը հրավիրում է համաժողով, որը նվիրված է ընտրություններին և ընտրախախտումներին: Ըստ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքի՝ համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել և իրազեկել ազատ, և արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին:Նախատեսված է երկու պլենար քննարկում` ընտրախախտումներին արձագանքելու ուղղությամբ իրավապահ մարմինների դերի վերաբերյալ:Քննարկումներին կմասնակցեն դատախազության, ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաեւ` միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: