
Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեյում ձերբակալել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի որդուն՝ Աբդուլլային: Այս մասին տեղեկացրել է Agence France-Presse-ը:
Նախկին նախագահի 19-ամյա որդուն ձերբակալել են մայրաքաղաքի երկաթուղային կայարանում: Մի քանի ամսվա ընթացքում նա թաքնվում էր ոստիկանությունից այն բանից հետո, երբ իր և իր ընկերոջ մեքենայում ոստիկաները հաշիշ են գտել:
Այն ժամանակ երիտասարդներին ձերբակալել էին և բաց թողել այն բանից հետո, երբ նրանք համաձայնել էին մեզը ստուգման ենթարկել: Հետագայում այնտեղ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել: