
«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ չի մտածում Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:
««Ռեա՞լ». այժմ մտածում եմ միայն ծնկի վնասվածքից վերականգնվելու մասին»,- ասել է Ֆալկաոն:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով կոլումբիացի ֆուտբոլիստը բաց է թողել աշխարհի 2014 թվականի առաջնությունը, իսկ վերջերս էլ ակտիվորեն շրջանառվում էր նրա՝ «արքայական ակումբ» տեղափոխվելու հավանականությունը: