ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԿՓՈԽՎԵՆ, ՈՉ ԷԼ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես երկար ժամանակ մտածեցի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մասին ու որոշեցի, այնուամենայնիվ, չառաջադրվել: Պատճառն ամենեւին էլ մարդկային ռեսուրսների, հաղթանակի իրական շանսերի ու ֆինանսական խնդիրների մեջ չէ: Պարզապես այսօրվանից արդեն հասկանալի է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու: ՀՀ ապագա Ազգային ժողովն արդեն վաղուց գծագրված է, տեղերը` բաշխված: Եւ կյանքը ցույց տվեց, որ այն խոստումները, որոնք Սերժ Սարգսյանը հրապարակավ տվեց բոլոր երիտասարդներին, շատ արագ հօդս ցնդեցին. Չկա ոչ մի փոփոխություն: Ուստի պատկերացնելով, թե ինչ որակի ընտրություններ են լինելու մայիսի 6-ին, եկա այն համոզման, որ դեռ ժամանակը չէ ընտրապայքարի մեջ մտնելու: Գործող ռեժիմի ստեղծած պայմաններում գաղափարական պայքարը վաղուց վերածվել է ֆինանսական հնարավորությունների ցուցադրության: Այնպես որ, ինչքան էլ չսիրեն լրատվական դաշտի ներկայացուցիչներին, ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ այստեղ ավելի մաքուր է, քան սպասվող ընտրություններն ու իշխանության կողմից ներկայացված համամասնական ընտրացուցակները: Հաջողություն եմ մաղթում բոլոր իմ գործընկերներին, որոնք այնուամենայնիվ որոշել են պայքարել, որպեսզի մեծամասնական ընտրակարգով սպասվող ընտրությունները վերջնականապես աճուրդի չվերածվեն:




Լրահոս