
Բրիտանացի քանդակագործ Սթյուարթ Մըրդոքը ստեղծել է 8.5 մետր բարձրությամբ եւ 6 տոննա ծանրությամբ լողափային աթոռ, որը հնարավոր է պաշտոնապես կճանաչվի աշխարհի ամենամեծ աթոռը: Հսկա աթոռը գտնվում է Մեծ Բրիտանիայի Բորնմութ քաղաքի ծովափում:Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մըրդոքը մեկ այլ յուրահատուկ ստեղծագործության հեղինակ էր դարձել` ձվի 5016 արկղից պատրաստելով հսկայական տանկ: