Մարտի 22-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը: ԱԳՆ մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ ներկա են եղել նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ասել է՝ ,Ինձ շատ հաճելի է հյուրընկալել ձեզ ԱԳՆ հարկի տակ ավանդական դարձած այս ընդունելությանը՝ Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամակցություն, տարեց տարի առավել ամրապնդելով իր դիրքերը Ֆրանկոֆոն աշխարհում, իր նվիրվածությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին: Ամենաթարմ օրինակներից է 2011թ. հոկտեմբերին Երևանում կայացած ֆրանսախոս քաղաքապետերի համաժողովը, երբ Երևանի քաղաքապետի հրավերով ամբողջ աշխարհից ավելի քան 150 ֆրանսախոս քաղաքապետեր հավաքվեցին Երևանում: Այն ցույց տվեց ֆրանսախոս ապակենտրոնացված համագործակցության ուժը և հայկական քաղաքներին նոր հնարավորություններ է տվել համագործակցելու իրենց ֆրանսախոս գործընկերների հետ:Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Հայաստանի մարզերում կկազմակերպվեն Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ՝ ավելի քան 250 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներե:
Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ընդունելություն ԱԳՆ-ում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ