ՉԵՔ ԿԱՐՈՂ ԼՌԵՑՆԵԼ ՄԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցի քննությունը վարում էր կոշիկները հանած (լուսանկարում), երկար մտածելուց հետո երեկ վճիռ է կայացրել «Ժողովուրդ»-ին տուգանել 200 հազար դրամով (կեսը մարզպետին, կեսը փաստաբաններին) եւ պարտադրել տպագրել հերքում: Այսպիսով` նա պաշտոնապես արձանագրել է, որ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2,5 մլն, այլ ընդամենը 100 հազար դրամ արժե: Ու թեեւ այդ վճռի օրինակը դեռ պաշտոնապես չենք ստացել, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ համապետական ընտրություններից առաջ այս վճիռը մամուլին լռեցնելու հերթական փորձն է:




Լրահոս