
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին եւս առաջարկել են անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ըստ նախնական պայմանավորվածության` բոլոր նախարարները պետք է ՀՀԿ-ի անդամատոմսեր ստանային Սերժ Սարգսյանի կողմից, սակայն Գեւորգյանը չի համաձայնել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից մեր գրավոր հարցին պատասխանեցին. «Ձեր բարձրացրած հարցը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ չի քննարկվել: Իսկ Ձեր հարցադրումներում պարունակվող տեղեկությունները Գեւորգյանի մասով չեն համապատասխանում իրականությանը»: