
ԵԺԿ նախագահ Վ. Մարթենսի` ՀՀԿ համագումարում արած հայտարարությունները, թե «դուք կմասնակցեք ԱԺ ընտրություններին եւ կհաղթեք», լուրջ սկանդալի պատճառ են դարձել: Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում այս ելույթը գնահատել են որպես միջամտություն այլ պետության ներքին գործերին ու հիմա պատրաստվում են պաշտոնանկ անել Մարթենսին: «Ժողովուրդ»-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Մարթենսը նման ելույթ է ունեցել ՀՀԿ փոխնախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԿԳ նախարար, ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանի` կուսակցության համագումարից երկու օր առաջ Բրյուսել կատարած այցի արդյունքում: Իսկ թե ինչպես են հայ պաշտոնյաները համոզում օտարերկրացիներին նման հայտարարություններ անել, մնում է միայն կռահել: