Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք, որ իրենց շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մահացածը Երևանի Ներքին Շենգավիթի բնակիչ 38-ամյա Գ. Գրիգորյանն էր, ով հուլիսի 17-ին, որպես խրոնիկ հիվանդ, դիմել էր նշված կենտրոն, որպեսզի բուժում ստանա:
Այսօր առավոտյան նրան այցելության էին եկել հարազատները այդ թվում մանկահասակ տղան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` Shamshyan.com-ի