Մոսկվայում ադրբեջանցի լրագրող է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայի սրճարաններից մեկում 3 տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո նրանցից մեկն ատրճանակով կրակել է մյուս երկուսի վրա:

Տուժածներից մեկը հրազենային վիրավորում է ստացել ուսին, մյուսը՝ կրծքավանդակին: Վերջինս տեղում մահացել է:

Նախնական տվյալներով՝ մահացածը լրագրող Հուսեյնով Ֆ.-ն էր, ով Նովգորոդի շրջանում համագործակցում էր Diaspora հրատարակչության հետ: Նրա ընկերը՝ 57-ամյա Բաշարով Մ-ն, ով հոսպիտալացվել է, նույնպես լրագրող է և Հուսեյնովի հետ աշխատում էր նույն հրատարակչությունում: Նրանք եկել էին Մոսկվա՝ գործուղման: Ոստիկանությունը փնտրում է կրակող քաղաքացուն:




Լրահոս