ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, հենց այսօր էլ Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ կներկայացնի իր համամասնական ցուցակը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ Կոնգրեսին մոտ կանգնած իր աղբյուրներից: Իսկ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ ցուցակը կհրապարակեն վերջնական դետալները ճշտելուց հետո: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` ՀԱԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվում իրագործել բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ առաջադրելու գաղափարը: Բանն այն է, որ հատկապես մարզերում ՀԱԿ-ը չի կարող համապատասխան թեկնածուներ ու վստահված անձինք գտնել:




Լրահոս