Երեկ մեկնարկած քառօրյան սկսեց երկրորդ ընթերցմամբ քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Ինչպես եւ սպասվում էր, այս անգամ եւս նախագիծն արժանացավ խորհրդարանական ընդդիմության դիմադրությանը: Իսկ պատճառն արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի ներգրավվածությունը թույլատրելու մասին դրույթն է եղել: Ըստ Զարուհի Փոստանջյանի` այս քայլով զինվորները ստիպված են լինելու կրակ բացել անգամ իրենց հարազատ ծնողների վրա: Մինչդեռ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը վստահեցնում էր` չի կարող պատահել, որ զինված ուժերն օգտագործվեն քաղաքական դրդապատճառներով:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ