Հունիսի 18-ին մարդասիրական առաքելություն իրականացնող առևանգված 25 աշխատակիցներից 3-ն ազատ են արձակվել:
Այս մասին տեղեկանում ենք ИТАР-тасс-ից:
Լրատվականը փոխանցում է, որ Դարֆուրում գտնվող ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության միավորված կազմակերպության հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ 3 աշխատակիցներն ազատ են արձակվել՝ 32 օր պատանդ մնալուց հետո: Նրանց վիճակը լավ է:
3 աշխատակիցները մարդասիրական առաքելություն իրականացնող այն 25 աշխատակիցների թվում էին, ովքեր զինված անձանց կողմից առևանգվել էին հունիսի 18-ին: Նրանցից 20-ը ազատ էին արձակվել նույն օրը, իսկ 2-ը՝ երկու շաբաթ հետո: