ՄԻՊ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ` ԲՀԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, իրավական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանն ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում: Մախմուդյանը հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել եզդի ազգի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում: «Ես ազգությամբ եզդի եմ եւ ԲՀԿ-ի հետ քննարկելուց հետո իմ այդ որոշումը կայացրել եմ: Հայտնի է, որ ԲՀԿ-ն ցանկանում է երիտասարդ ներկայացուցիչներ ունենալ ԱԺ-ում, ինչի հետ ես համամիտ եմ: Իմ նպատակն ԱԺ-ում իրավաստեղծ գործունեություն ծավալելն է»,-եզրափակեց ՄԻՊ խորհրդականը:
Հիշեցնենք, որ Ռուստամը բավականին ակտիվ աշխատել է անցած նախագահական ընտրությունների ժամանակ` որպես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամ: Եւ երբ արտակարգ դրություն էր, նա մի շարք թերթերի լրագրողների հետ անձամբ եղել է տպարաններում:




Լրահոս