Գյումրիում ընկերական հանդիպում են անցկացրել փոխչեմպիոն «Շիրակը» և գավաթակիր «Փյունիկը». տեղեկացնում է Armsport.am–ը:
Տանտերերը խաղի ելքը գործնականում վճռել են առաջին խաղակեսում՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Փյունիկին» հաջողվել է խուսափել խոշոր հաշվից: Երկու թիմերն էլ բազմաթիվ փոփոխություններ են կատարել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2014-15թթ. առաջնությունը:
«Շիրակ»-«Փյունիկ»՝ 3:1 (3:0)
Ժան Ժակ Բուգուի (1:0), Դրիսա Դիրասուբա (2:0), Գիանֆի (3:0)- Տարոն Ոսկանյան, 11մ. (3:1)