Բռնությունը հնարավոր չէ հաղթել բռնությամբ. Հռոմի պապը հորդորում է աղոթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

gazeta.ru-ն գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլոր հավատացյալներին աղոթել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների դադարեցման համար:

«Բռնությունը հնարավոր չէ հաղթել բռնությամբ: Բռնությունը հաղթում են խաղաղությամբ»,- ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ:

Նա նաև մտահոգություն է հայտնել Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում քրիստոնյաների հետապնդումների առնչությամբ:




Լրահոս