Oրերս տեղեկություններ էին տարածվել, թե անգլիական «Արսենալ»-ը պատրաստվում է գնել Մարիո Բալոտելիի տրանսֆերը: Իտալական«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը.
«Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել «Արսենալ»-ից՝ Բալոտելիի տրանսֆերի վերաբերյալ: Մարիոն մնալու է Իտալիայում»-, հայտարարել է Գալիանին
Նշվում էր, թե գործարքին կողմ է «Միլան» ակումբի մի քանի ներկայացուցիչ: Իսկ Սիլվիո Բերլուսկոնին ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել իտալացի ֆուտբոլիստի ծառայություններից: