ՆՈՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին եւ 19-ին իրենց մեծամասնական ընտրակարգով թեկնածությունն են առաջադրել 13 թեկնածուներ: Թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Թիվ 12-ում փաստաթղթերն է ներկայացրել առաջին նախագահի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը: Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում առաջադրվել է հանրապետական Կարինե Պողոսյանը, թիվ 22-ում` կրկին հանրապետական Վահագն Հակոբյանը: Վերջինս, սակայն, ինքնաառաջադրվել է: Թիվ 23 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Տիգրան Պետրոսյանն ու Սմբատ Սիմոնյանը: Թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: Թիվ 26-ում առաջադրվել է ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանը: Թիվ 28-ում Գագիկ Ծառուկյանի հետ մրցելու է անկուսակցական Արմեն Ավդալյանը: Թիվ 29-ում առաջադրվել է անկուսակցական, ձեռներեց Արմեն Մարտիրոսյանը: Թիվ 30-ում առաջադրվել է Գառնիկ Սահակյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն առաջադրվել է Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում, իսկ ՀՀԿ-ական Արման Սահակյանը` թիվ 34-ում: Թիվ 35 ընտրատարածքում էլ փաստաթղթերն է ներկայացրել ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը:




Լրահոս